Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Նախավերջին, բայց ոչ վերջին

Նախավերջին, բայց ոչ վերջին
23.12.2016 | 01:37

Կառավարության 2016-ի նախավերջին նիստը հիշեցրեց «Կա ցանելու ժամանակը, և կա հնձելու ժամանակը» ասացվածքը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչություններին հրահանգեց ամփոփել և ներկայացնել սեպտեմբերից մինչ օրս տրված բոլոր հանձնարարականները։ Սա վարչապետի միակ հանձնարարականը չէր. նա հիշեցրեց, որ 2017-ի ծրագրերի պատասխանատուն և վերահսկողը նախարարներն ու փոխնախարարներն են։

Նախարարներին հանձնարարվեց հաշվետվություն ներկայացնել գերակա խնդիրների վերաբերյալ, չանտեսվեց նաև դեկտեմբերի 21-ի մարզային այցելությունների ժամանակ հնչած մարզերի անձնագրավորման պահանջը. տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին վարչապետը հանձնարարեց առաջիկայում ավարտել բոլոր մարզերի անձնագրավորումը։ Հիշեցնենք, որ անձնագրավորումը ենթադրում է մարզի իրավիճակի, հնարավորությունների և այլ խնդիրներին առնչվող տեղեկատվության ամփոփում՝ միասնական փաստաթղթով։ Ի դեպ, տարածքային կառավարման նախարարը 506 մլն դրամ խնդրեց կարկտահարության վնասները փոխհատուցելու համար, ինչն էլ հաստատեց կառավարությունը։


Կառավարության այս տարվա վերջին նիստը կկայանա դեկտեմբերի 29-ին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ